ՄԻՊ-ը կգործի նոր հասցեում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 5-ի նիստում որոշեց Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ):