«Թոքաբանության ազգային կենտրոնին» անհատույց համակարգչային տոմոգրաֆ է տրվել

«Թոքաբանության ազգային կենտրոնին» անհատույց համակարգչային տոմոգրաֆ է տրվել

«Թոքաբանության ազգային կենտրոնին» որպես կանոնադրական կապիտալի ավելացում, սեփականության իրավունքով հատկացվել է 170 մլն դրամ արժողությամբ Համակարգչային տոմոգրաֆ: Սակայն Գլոբալ հիմնադրամի քաղաքականությամբ սահմանված է, որ վերջինիս կողմից ձեռք բերված սարքավորումները չեն կարող հատկացվել որևէ կազմակերպությանը սեփականության իրավունքով, այլ հատկացվում են անհատույց օգտագործման իրավունքով:

Սա հաշվի առնելով կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում որոշեց համակարգչային շերտագիր տոմոգրաֆիայի սարքավորումը հանել որոշման 2-րդ կետից, նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը` այն սահմանելով ոչ թե 2.039.427.215 ՀՀ դրամ, այլ 1.869.427.215 ՀՀ դրամ:

Այս որոշման ընդունման արդյունքում Ընկերության գործունեության համար անհրաժեշտ համակարգչային շերտագիր տոմոգրաֆիայի սարքավորումը Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրնելու փոխարեն այն վերջինիս կողմից կօգտագործվի անհատույց օգտագործման իրավունքով: