ՀՀ քաղաքացիները կարող են ID քարտով այցելել Ղազախստան

ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ղազախստան նույնականացման քարտերով։ Երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ–ի կողմից։
Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2024 թվականի ապրիլի 15-ին, որի շրջանակում կողմերը փոփոխություններ են կատարել վավեր ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ցուցակում ներառվել է նաև նույնականացման քարտ, իսկ Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող փաստաթուղթ։
«Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտքի, ելքի, տարանցման, տեղափոխվելու և մնալու մյուս կողմի պետության տարածքում պետությունը հատելու օրվանից մինչև 90 օր՝ վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- նշվում է համաձայնագրում։