Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը չի զիջի իր դիրքերը. ԱԳՆ

Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը չի զիջի իր դիրքերը. ԱԳՆ
Թեհրանը չի զիջի իր դիրքերը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Եվրոպայի հետ բանակցություններում: Այս մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք մեր դիրքորոշումներն ու շահերը երբեք չենք զիջի։ Յուրաքանչյուր գործարք պետք է կատարվի արդար, անկողմնակալ, ռացիոնալ և տրամաբանությամբ։ Յուրաքանչյուր գործարք ունի իր պատմությունը։ Խելամիտ է ակնկալել, որ կողմերը չեն կրկնի նախկին սխալները և կփորձեն օգտագործել նախորդ բանակցությունների փորձը», - ասել է Բաղային, հաղորդում Է ISNA-ն։
Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Իրան կատարած այցելության ընթացքում բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ և Ֆորդոյում և Նեթենզայում դիտարկել իրանական միջուկային ծրագրի օբյեկտները՝ ԳՀՀԾ-ի իրականացման մասով հետագա որոշման համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գրոսիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ միջուկային զենք Թեհրանը չի ստեղծել և չի ստեղծի: