Գլխավոր տոնածառը կզարդարվի նախորդ տարվա ճյուղերով և խաղալիքներով, եկող տարի նորը կգնենք. փոխքաղաքապետ

յս տարի ամանորյա ձեւավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այսինքն նախատեսվել են նախաորակավորման պահանջներ պոտենցիալ մասնակիցների համար, թե ով առհասարակ կարող է մասնակցել միջոցառման կազմակերպմանը: Այդ պահանջները եղել են հետեւյալը, որ մասնակից կազմակերպությունը պետք է այս տարի կամ նախորդող 3 տարիների ընթացքում պետք է առնվազն 2 նվազագույնը 150 մլն դրամի պայմանագիրն իրականացրած լինի մշակութային միջոցառման գնման առարկայով:
Մենք նախանշել ենք սկզբնական բյուջեն, որը կազմում էր մոտավորապես 6000 մլն դրամի կարգի: Եվ քանի որ չէինք կարող իմանալ լոտերի բաշխվածությունը ոնց է լինելու, ունենալու ենք 5 հաղթող, թե մեկ հաղթող, նախատեսել ենք, որ եթե կազմակերպությունը հավակնում է այդպիսի մեծ պայմանագրի իրականացման, պետք է որոշակի առումով իր փորձառությունը հաստատվի այդ ոլորտում»,-ասաց Գրիգորյանը` հավելելով, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ ավագանու անդամներ՝ 3 խմբակցություններից:
Այս տարի ամանորյա ձեւավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: