Արմենպրես.ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է Իրանին առնչվող նոր բանաձև

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև՝ կարգադրելով Իրանին անհապաղ բարելավել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Փաստաթղթով նաև ԱԷՄԳ-ին խնդրում են Իրանի վերաբերյալ «համապարփակ և թարմացված զեկույց պատրաստել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր առկայության կամ օգտագործման վերաբերյալ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ առնչվող անցյալ և ներկա չլուծված խնդիրների հետ, այդ թվում՝ այս հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության ամբողջական հաշվետվությունը»:
Զեկույցը պետք է ներկայացվի մինչև 2025 թ. գարուն։ Դրա նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ ուղղված նրա միջուկային գործունեության նոր սահմանափակումներին։