Հովտաշատում և Հայանիստում միջնակարգ դպրոցների շինարարություն է ընթանում

Հովտաշատում և Հայանիստում միջնակարգ դպրոցների շինարարություն է ընթանում
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ։
Կրթօջախները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։
Հովտաշատի դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար, ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։
Հայանիստի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար, արժեքը՝ 2 միլիարդ 423 միլիոն դրամ է։
Ծրագրերի պատվիրատուն Տարածքային զարգացման հիմնադրամն է։
Մարզպետ Թևոնյանը Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի հետ շրջել է դպրոցների տարածքներում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին: Մարզի ղեկավարը մատնանշել է առկա թերությունները, հորդորել է աշխատանքները կատարել բարձր որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում, քանի որ վերոնշյալ ուսումնական հաստատությունների աշակերտներն այս պահին հաճախում են հարակից համայնքների դպրոցներ՝ կրելով անհարմարություններ։