Android-ով կարելի է տվյալների փոխանցել առանց գաղտնաբառերի

Android-ով կարելի է տվյալների փոխանցել առանց գաղտնաբառերի

Android օպերացիոն համակարգը (OS) ավելացրել է հավելվածներից տվյալների անխափան փոխանցման գործառույթ:

TechSpot-ը գրում է, որ նման գործառույթ iPhone-ը կամ iPad-ը ունեին վաղուց, այնինչ, Android սարքերը ստիպում էին օգտատերերին ձեռքով նորից մուտք գործել իրենց հավելվածներ։ Android-ի ծրագրավորողների ստեղծած նոր գործառույթը նպատակ ունի վերացնել այս տհաճությունը:

Android-ի մշակողների կայքում հայտնվել է « Restore Credentials» տարբերակի նկարագրությունը: «Դա թույլ կտա օգտատերերին նոր սարք տեղադրելիս վերականգնել իրենց հավելվածի հաշիվները», – հայտնել են Google-ից:
Փորձագետները բացատրել են, որ նոր սմարթֆոնի տեղադրման ժամանակ օգտատերը ստիպված չի լինի յուրաքանչյուր հավելվածում նորից մուտքագրել գաղտնաբառեր՝ բանկային ծառայություն, սոցիալական ցանց և այլ ծրագրեր։

Գաղտնաբառի փոխանցումը թույլատրելու համար օգտատերը պետք է պահուստավորի հին սմարթֆոնի տվյալները, ստեղծի վերականգնման կոդ և մուտքագրի այն նոր սարքում: Որոշ ժամանակ անց բոլոր ֆայլերը և հաշիվները կլինեն նոր սարքում:

Ֆունկցիան աջակցում է Android 9 և ավելի նոր օպերացիոն համակարգի (ՕՀ) տարբերակներին: