Փոքր Վեդի և Վանաշեն բնակավայրերում դպրոցներ են կառուցվում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Փոքր Վեդու և Վանաշենի նոր կառուցվող դպրոցների շինհրապարակներ։
Մարզպետին ուղեկցել են Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մարզպետի առաջին կանգառը եղել է Վանաշենում։ Այստեղ մարզի ղեկավարին են ներկայացրել Կառավարության միջոցներով կառուցվող նոր դպրոցի շինարարության ընթացքը։ Դպրոցը կլինի 432 տեղ հզորությամբ։ Ծրագրի արժեքը շուրջ 2 միլիարդ 306 միլիոն է։
Փոքր Վեդիում մարզպետը հետևել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել այս տարի։ Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:
Շինարարության ավարտից հետո դպրոցներն ամբողջությամբ կհամալրվեն նոր գույքով։
Նշենք, որ ծրագրերն իրականացվում են ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։