2024թ․ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՏԱՑ-ը կազմել է 8.1%
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024թ. հոկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ Ըստ այդմ․
2024թ․ հունվար-հոկտեմբերը 2023թ․ հունվար-հոկտեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 11․7%–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 5․8%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 18.8%–ով
- Շինարարության ծավալն աճել է 15․5%–ով
- Արտահանման ծավալն աճել է 95.1%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 50.8%–ով։
2024թ․ հոկտեմբերը 2023թ․ հոկտեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 5․3%–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 5․2%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 13․7%–ով
- Շինարարության ծավալն աճել է 13․5%–ով
- Արտահանման ծավալն աճել է 23․1%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 6․6%–ով։