«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին. Արմենպրես

«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին. Արմենպրես

Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ: 

Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց  գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել  է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի   նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին արհեստական բանականության տարբեր գործիքներին ծանոթացնելը: 

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ: 

Նա նշեց՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «AI4ALL՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։

Բելլա Հարությունյանը նշեց, որ «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նախաձեռնության շրջանակում շարունակվում է  դասընթացների ու աշխատարանների մասնակցության հայտերի ընդունումը։  Կազմակերպիչները բոլորին խրախուսում են լրացնել հայտը և միանալ հաջորդ փուլերին:  

Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես-ում