Արարատի մարզում դիտարկվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Արարատի մարզում դիտարկվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի հետ շրջել է Արարատ համայնքի մի շարք վարչական շրջաններում։ Մարզի ղեկավարը հետևել Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։
Ավշարում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ասֆալտապատվում են մի շարք փողոցներ։ Բնակավայրում գրեթե ավարտին են մոտենում նաև 180 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Կառուցվող մանկապարտեզը համալրվել է նաև ամբողջությամբ նոր գույքով։
Արարատ քաղաքում էլ այս տարվա սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են մեծ թվով թվով փողոցներ, սուբվենցիոն մեկ այլ ծրագրով բարեկարգվում է բազմաբնակարան շենքի 6 տանիք։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 40% է, 40% հատկացրել է համայնքը, 20%՝ այլ ներդրողներ։
Համայնքում ընդհանուր առմամբ Կառավարության աջակցությամբ հիմնանորոգվում են ք․ Արարատի, Զոդ Բանավանի, գ․ Արարատի, Վարդաշատի, Ավշարի, սահմանամերձ Պարույր Սևակի, Զանգակատան և Երասխի փողոցները։
Վերոնշյալ ծրագրի արժեքը շուրջ 551 միլիոն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 55% է, համայնքինը՝ 45%։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը եղել է նաև Արարատ համայնքում, ուր 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով սկսել և այս տարվա ծրագրով շարունակվում են մարզադպրոցի կառուցման աշխատանքները։
Նշենք, որ վերոնշյալ ծրագրով մարզադպրոց է կառուցվում նաև սահմանամերձ Երասխում։
Ծրագրի արժեքը շուրջ 527 միլիոն դրամ է, որից 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 20%-ը՝ այլ ներդրողները։