Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատը, կառուցվում է նոր կամուրջ

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատը, կառուցվում է նոր կամուրջ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։ 

Ըստ  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։ 

Վնասված հենապատը երկաթբետոնային աշխատանքների տեսքով հիմնանորոգվում է 135 գծամետր երկարությամբ, 1,5-3 մետր բարձրությամբ, իսկ 14 մետր երկարություն ու 3 մետր լայնություն ունեցող կամուրջը կառուցվում է երկաթբետոնե խողովակների տեղադրումով։

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են հոկտեմբերի սկզբից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, իրականացվել են շուրջ 70 տոկոսով:

Շինաշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։