Համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է համայնքներում ծառայողական մեքենաների հարցին՝ նշելով, որ դրանց թիվը պիտի կրճատվի:
«Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,-ասել նա: