Վերանորոգվել և վերազինվել են Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակները

Վերանորոգվել և վերազինվել են Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակները

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում  ընթացքի մեջ են գտնվում լաբորատորիաների դասասենյակների վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է  կատարել  Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ լաբորատորիայի սենյակների վերանորոգման, կահավորման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Մարզպետը շրջել է լաբորատորիայի համար նախատեսված քիմիայի, աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի դասասենյակներում, դիտարկել իրականացված աշխատանքները, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ, ծանոթացել  «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքին ու պայմաններին, մարզադահլիճի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հետ կապված խնդրին։

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակների վերանորոգման և կահավորման աշխատանքները սկսվել են 2024 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 27-ի դրությամբ հասցվել ավարտի։

Շինարարությունն իրականացվել է դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, կահավորման և վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով։

Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը դպրոցի տնօրինության և մանկավարժների հետ քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող որոշ հարցեր։