Շիրակի մարզում մանկապարտեզներ են նորոգվում

Շիրակի մարզում մանկապարտեզներ են նորոգվում
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով՝ Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված և օբյեկտներով չբաշխված միջոցներից 5 մլրդ 470 մլն դրամ գումարը վերաբաշխման արդյունքում հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որից 477 մլն 175 հազար դրամը նախատեսվել է Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։
Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը որպես մանկապարտեզի- ծրագրի մրցութային արժեքը 102 մլն 118 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 71 մլն 483 հազար դրամ է։
Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում- ծրագրի մրցութային արժեքը 117 մլն 176 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 56 մլն 207 հազար դրամ է։
Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ- ծրագրի մրցութային արժեքը 257 մլն 879 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 83 մլն 131 հազար դրամ է։