ԵՏՀ–ն հավանություն է տվել Հայաստան կարագի անմաքս ներմուծման քվոտային

ԵՏՀ–ն հավանություն է տվել Հայաստան  կարագի անմաքս ներմուծման քվոտային

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի համար կարագի ներմուծման մաքսատուրքից ազատման սակագնային արտոնությանը: Այս մասին հայտնում է ԵՏՀ առևտրային բլոկը։

ՌԴ-ի համար քվոտան կկազմի ոչ ավելի, քան 25 հազար տոննա (ի սկզբանե Ռուսաստանը պահանջում էր 30 հազար տոննա), Հայաստանի համար` ոչ ավելի, քան 2 հազար տոննա։
Կարգավորումը կգործի փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից (հրապարակումից 10 օր հետո) մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։
 Ներմուծման մատակարարումները կարող են իրականացվել, մասնավորապես, Իրանից և Հնդկաստանից։