Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, մասնավորապես, Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: