Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին
Հայաստանի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն  դեկտեմբերի 8-ին ժամը 20։00-ին: Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանում՝ բոլորին հրավիրով Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։

«Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասել է նա։

Տոնածառի լույսերի միացմանը մասնակցող քաղաքացիներին փոխքաղաքապետը հորդորեց տեղում լինել 20 րոպե շուտ։