Բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

Այսօրվանից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ քաղաքացիներից միջնորդավճար չի գանձնվի:
«Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն:
Նաեւ նախատեսում ենք այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին իրենց մասին հայտնել և դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո նաև վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,-ասաց նա: