Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր: Կատարողականը՝ 100․2%։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝

  • 712-ը՝ երեք վագոնանի,
  • 1222-ը՝ երկու վագոնանի,
  • 1028-ը՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100․0%

Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։