Գ. Գևորգյանը կմասնակցի OECD-ի համաշխարհային համաժողովին

Գ. Գևորգյանը կմասնակցի OECD-ի համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։ 

ՄՊՀ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները  քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի  շուրջ: 

Քննարկվելու է նաև  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ: 

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների՝ ամբողջ աշխարհից: