Արժութային քաղաքականությունից մինչև անշարժ գույքի շուկա. կայացել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը.ԿԲ

Արժութային քաղաքականությունից մինչև անշարժ գույքի շուկա. կայացել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը.ԿԲ
Դեկտեմբերի 2-ին Կենտրոնական բանկը հյուրընկալել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, իսկ Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է որպես դիտորդ:
Քննարկվող թեմաներն էին՝
– ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսական վիճակ
– Դրամավարկային քաղաքականության ընթացքը
– Պարտադիր պահուստավորման համակարգի յուրահատկությունները
– Անշարժ գույքի շուկայի վիճակը:
Կենտրոնական բանկն իր միջազգային գործընկերների հետ քննարկում է արդի մարտահրավերներն ու փոխանակում փորձառություն՝ արդյունավետ քաղաքականություններ մշակելու նպատակով: