Այգեվանում մսուր-մանկապարտեզ է բացվել, իսկ Քարակերտում՝ Արմաթ
Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Նորակառույց մանկապարտեզը 30 տարվա դադարից հետո այսօրվանից կսկսի գործել։
Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 110 երեխա։
Մանկապարտեզն ունի ժամանակակից, գունավոր, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոստածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած ժամանակակից օդափոխության և ավտոնոմ էլեկտրական սնուցման համակարգերով:
Մանկապարտեզն ապահովված է ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։
Միջոցառմանը ներկա ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է գյուղի բնակիչներին, երեխաներին մանկապարտեզի բացման առիթով՝ ընդգծելով առողջ և բարեկեցիկ պայմաններում նախադպրոցական կրթության կարևորությունը յուրաքանչյուր երեխայի համար։
Մոդուլային մանկապարտեզի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Ծրագրի արժեքը՝ 839 մլն դրամ։ Շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականի աշնանը։
Նույն օրը տեղի է ունեցել նաև Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։ Աշխատանոցը բացվել է Բաղրամյան համայնքի և մասնավորի հետ համագործակցության արդյունքում:
Ծրագրի շնորհիվ դպրոցականները ոչ միայն մասնագիտական կողմնորոշում կունենան, այլև կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և այլն: