Վարորդ. Երեխեն գիրկը մարդը բարձրանում է ավտոբուս, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի՞: Եթե ձեր խիղճը կհերիքի՝ անեք, արեք, իմ ազգի խիղճը չի հերիքի

Երևանի ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարաչել. պահանջները մի քանիսն են՝ սկսած աշխատանքի կազմակերպմանը, հիգիենային, ընդմիջմանը վերաբերող հարցերից մինչև ավտոբուսային կանգառներում այլ մեքենաների կայանում ու համապատասխան մարմինների անտարբերություն: Վարորդներից մի քանիսը նշել են նաև քաղաքապետարանի՝ միայն 100 դրամանոցներով վճարում ընդունելու պահանջին:
«Երեխեն գիրկը մարդը բարձրանում է ավտոբուս, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի՞: Եթե ձեր խիղճը կհերիքի՝ անեք, արեք, իմ ազգի խիղճը չի հերիքի»,- ասել է վարորդներից մեկը:
Ավելին նրանք տարակուսած են, Երևանի քաղաքապետարանի արձագանքից, որի ներկայացուցիչը գործադուլը շանտաժ է որակել:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետի խոսնակն արձագանքելն է Երեւանում ավտոբուսների վարորդների գործադուլին, այդ թվում նշելով, որ «չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։