«𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» սննդի ցուցահանդեսին մասնակցության հայտեր են ընդունվում

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2025 թվականի փետրվարի 17-ից 21-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» սննդի (հրուշակեղենը և շոկոլադը ներառված չեն) և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի տարածաշրջանում ամենամեծ 30-րդ ցուցահանդեսը։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը նախատեսված է միասնական ազգային տաղավարով։ Յուրաքանչյուր հաստատված ընկերության հետ կնքվելու է մասնակցության պայմանագիր։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2024 թ․ դեկտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղումով
https://docs.google.com/forms/ d/e/ 1FAIpQLScxQVQfF3KqZT7B56IVxBGc 7GbRRSyCD2Gu5XARPRz3EX8Vow/ viewform։
Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով` https://www.gulfood.com/։