Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Վերջիններիս գործադուլին արձագանքելով՝ քաղաքապետարանը հայտնել էր, որ նրանց գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում։