IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27- րդ Հեռուստամարաթոնին

IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27- րդ Հեռուստամարաթոնին
 IDBank-ը միացել է Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա թվով 27-րդ հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 10 000 000 ՀՀ դրամ։
Հեռուստամարաթոնի նախանշած ծրագրերը շատ կարևոր ու հրատապ են մեր երկրի համար և լիովին համահունչ են IDBank-ի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության հետ։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024-ի դրամական միջոցներն ուղղվելու են սահմանային համայնքների ջրային խնդիրների լուծմանը, արցախահայերի սոցիալ-մշակութային կարիքների թեթևացմանը, ինչպես նաև պատերազմի հաշմանդամների և արցախցի գորգագործների ընտանիքների համար Բալահովիտում և Գյումրիում բնակելի ավանների ստեղծմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից