ChatGPT-ում կարող է գովազդ հայտնվել
OpenAI տեխնոլոգիական ընկերությունն ուսումնասիրում է իր արհեստական բանականության հիման վրա ստեղծված պրոդուկտների մոնետիզացիայի տարբերակները՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակով։ Այդ նպատակով ընկերությունը վարձել է գովազդային մասնագետներ, որոնք պետք է գտնեն պրոդուկտների մոնետիզացիայի նոր ուղիներ, քանի որ ընկերությունն ունի մեծ ծախսեր նոր AI մոդելների ուսուցման և հարակից գործընթացների վրա։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրիարը։ Նրա խոսքով՝ ընկերությունը կքննարկի, թե ինչպես և որտեղ կարելի է գովազդը ներդնել՝ առավելագույն արդյունքի հասնելու նպատակով։