Լարսում հերթի մեջ գտնվող հայկական բեռնատարների թիվը կրկին աճել է
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ հայկական բեռնատարների թիվը շարունակում է աճել։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց հերթերը չեն վերանում։
Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3780 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1065-ը հայկական են։