«Աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուները չեն եղել. Փաշինյանը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին

«Աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուները չեն եղել. Փաշինյանը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին

«Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, և ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնակրել այդ ստվերը կրճատելու համար»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանելով հարցին, թե ինչու է դատախազությունը քրեական գործ է հարուցում միայն ավտոբուսի այն վարորդների նկատմամբ, որոնք բարձրաձայնել էին իրենց աշխատանքային իրավունքների խախտումների մասին։

«Չեմ համարձակվի ենթադրել, թե աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուներն են եղել, ո՛չ իհարկե, որովհետև դա, ըստ ամենայնի եղել է համակարգված մեխանիզմ։ Հիմա էդ ինչ–որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է, և պարզ է և այդ մարդիկ ավտոբուսների վարորդները չեն, բայց չգիտեմ էլ՝ ովքեր են։ Պարզ է, որ պետք է լինի կարգուկանոն, սա ստվերի դեմ պայքար է։ Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, միանշանակ, մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։