Փաշինյան․ Անելիք շատ կա առցանց խաղատների հարցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առցանց խաղատների գործունեության կարգավորմանը և խաղի կանոնների խստացման անհրաժեշտությանը։
Նա նշել է, որ էական խստացումներ են պետք, շատ բան կա անելու՝ ոչ միայն ոլորտը կանոնակարգելու, այլև ավելի պատշաճ չափով հարկելու և պետբյուջեի համար եկամուտներ գեներացնելու առումով։
Ըստ նրա, այս պահին մի շարք նախագծերի ուղղությամբ են աշխատում։ Այս հարցում քաղաքական կամքի նվազում չկա։ Հարցին չեն վերաբերվում անձնական համակրանքներով կամ հակակրանքներով։ Նշեց, որ ինքն անձամբ բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք օնլայն խաղատների պատճառով պարտքեր են կուտակել։