Տասը ժամով կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք հասցեների ջրամատակարարումը

Տասը ժամով կդադարեցվի   Արմավիր քաղաքի  մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  դեկտեմբերի 5-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի   Արմավիր քաղաքի  Չարենց փողոցի, Չարենցի 1-4  նրբանցքների, Հանրապետության փողոցի, Հանրապետության 1-4 նրբանցքների, Մ.Մաշտոցի փող., Մ.Մաշտոցի 1-3 նրբանցքների, Սայաթ-Նովա փողոցի, Սայաթ-Նովա 1-7 նրբանցքների, Մյասնիկյան, Ռ.Եղոյան, Ջիվանու փողոցների, Ջիվանու 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: