Իրանական հագուստն ու կաշվե իրերն ավելի մեծ ներկայություն կունենան ռուսական շուկայում
Թեհրանի նահանգապետի տնտեսական հարցերով համակարգման տեղակալը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հագուստի և կաշվե արտադրանքի ոլորտում համագործակցության մասին։
Արարողության ժամանակ Հեշմաթոլլլահ Ասգարին ասել է․ «Այս հուշագիրը հիմք կստեղծի Ռուսաստանի շուկայում իրանական հագուստի ավելի մեծ ներկայության համար»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ հուշագրում ներառված են տարբեր կետեր, այդ թվում՝ երկու երկրների շուկայի ուսումնասիրությունը, փոխադարձ կարողությունների ներկայացումը, համատեղ արտադրություննների հիմնումը, առևտրային պատվիրակությունների փոխայցելությունները, գիտելիքի փոխանցումն ու արտահանումը և այլն։
Ասգարին ասել է․ «Ռուսական կողմը պարտավորվել է ապահովել հնարավորություն, որպեսզի այդ երկրի շուկայում ներկայացվի ավելի մեծ քանակությամբ իրանական արտադրանք»։
Տեքստիլի և հագուստի արդյունաբերության ձեռներեցների միության ղեկավար և ՌԴ Դումայի հագուստի և տեքստիլ կենտրոնի ղեկավար Անդրեյ Ռազբրոդինն օնլայն ձևաչափով կայացած արարողության ժամանակ գոհունակությունն է հայտնել հուշագրի ստորագրման կապակցությամբ։