Աշխատանքից ազատված վարորդները կվերադառնան աշխատանքի

Աշխատանքից ազատված վարորդները կվերադառնան աշխատանքի

Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան  դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնել է աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին: