ՀԾԿՀ նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀԾԿՀ նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում այցով գտնվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հանձնաժողովի անդամները։

ՀԾԿՀ նախագահը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնեցլ և բարձր է գնահատել բարեփոխումների հարցում Հայաստանին աջակցելու միջազգային գործընկերների պատրաստակամությունը:

Գործընկերների կողմից ընդգծվել է Հանձնաժողովի ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ ֆինանսական անկախության ապահովման անհրաժեշտությունը:

Ընգծելով հարցի կարևորությունը՝ գործընկերները հատկապես նշել են, որ Հանձնաժողովի անկախության ամրապնդման խնդիրն արտացոլված է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկայի զարգացման ծրագրում»։

ԱԶԲ գործընկերները անդրադարձել են նաև պոտենցիալ հարկաբյուջետային մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ էլեկտրական ցանցին վերականգնվող էներգիայի նոր և աճող հզորությունների միացման հետ մեկտեղ: Երկուստեք մտքեր փոխանակվեցին խնդրի հնարավոր լուծումների շուրջ:

Կողմերը քննարկել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։