ԿՏԱԿ-ն առաջարկում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի

ԿՏԱԿ-ն առաջարկում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանելուց։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդ է:

«Կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության ապահովումը մեկ նախարարության կամ գերատեսչության խնդիրը չէ, այն պետության և բոլորի խնդիրն է: Աշխարհում այս խնդիրը լուծելու նպատակով տարբեր պրակտիկաներ են կիրառում, օրինակ՝ կիրառում են այսպես ասած պատժի մեթոդը: »,- նշեց Պողոսյանը: 

ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով՝ նախագծի առաջարկը ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ վերջին քննարկման ժամանակ առաջարկը հավանության է արժանացել: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ