Նավթի արդյունահանման ավելացումը հետաձգվել է

Նավթի արդյունահանման ավելացումը հետաձգվել է

ՕՊԵԿ+-ի երկրները արդյունահանման ավելացումը հետաձգել են մինչև ապրիլ՝ ձմեռային ցածր պահանջարկի շրջանում նավթի շուկան չապակայունացնելու համար։ 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ նույն նպատակներով որոշվել է արտադրությունը վերականգնել ավելի աստիճանաբար այս ամսաթվից հետո՝ մեկուկես տարվա ընթացքում, պարզաբանեց նա։

Լրագրողների հետ զրույցում Նովակը նշել է նաև, որ նավթի համաշխարհային շուկայում կա առաջարկի և պահանջարկի հավասարակշռություն, այդ թվում՝  ՕՊԵԿ+-ի գործողությունների շնորհիվ։

Որոշ վերլուծաբանների կարծիքով, ՕՊԵԿ+-ի որոշումը կարող է առաջիկա օրերին փոքր-ինչ բարձրացնել Brent-ի գինը մինչև 73.5 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ դեկտեմբերին, եթե չնախատեսված իրադարձություններ տեղի չունենան, գները, ամենայն հավանականությամբ, կմնան բարելի դիմաց 71-75 դոլարի սահմաններում։