Վերին Լարում 1400 հայկական բեռնատար կա կուտակված

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ընդհանուր առմամբ, հերթում սպասում է 4654 տրանսպորտային միջոց: