Մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը չի կարողանում ինքնաթիռներ ընդունել

Մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը չի կարողանում ինքնաթիռներ ընդունել

Flightradar24 ծրագրից տեղեկացանք, որ Լառնակայից Երևան ուղեևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանն Araratnews-ին փոխանցել է, որ ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսի՝ այնտեղ վայրէջք կատարելու նպատակով, իսկ պատճառը եղնալկային վատ պայմաններն են՝ մասնավորապես մառախուղը։

Նշենք, որ ըստ Flightradar24-ի՝ Flydubai ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթը չէր կարողանում վայրէջք կատարել, ինչը կրկին, ամենայն հավանակնությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է։