36 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը

36 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք  տարածքների ջրամատակարարումը
Երևանում և Կոտայքի մարզում դեկտեմբերի 11-ին ժամը 10.00–ից մինչև դեկտեմբերի 12–ը ժամը 22.00–ն ավելի քան 200 հազար մարդ կմնա անջուր։ 36–ժամյա պլանային ջրանջատման մասին  տեղեկացրել է  «Վեոլիա Ջուրը»։
Ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոնը, Պաշտպանության նախարարության շենքը, Նորք-Մարաշ վարչական շրջանը, Ավան վարչական շրջանը, Էրեբունի վարչական շրջանը՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցները։
Կոտայքի մարզում կջրազրկվեն Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերը, Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ. Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերը: