Պետբյուջեից մարզպետարաններին կտրամադրվի 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Պետբյուջեից մարզպետարաններին կտրամադրվի 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով: 

«Դրանք վերաբերում են 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 4.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:

Սանոսյանը նշեց, որ ծրագրերը բոլորն ավարտված են: «Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով: Այսպիսով, հունվարից սկսած՝ մենք 229 ծրագրի համար արդեն 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք, ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում»,- ասաց նախարարը: 

Աղբյուրը՝   shabat.am