2024 թվականին Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց

2024 թվականին Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց:
Քաղաքապետարանը տեսանյութ և հաղորդագրություն է հրապարակել. «Մայրաքաղաքում մեծ տեղեկատու դաշտով վահանակների 90 տոկոսն արդեն ապամոնտաժվել է: Միջին, փոքր և արտաքին գովազդները մեծ մասամբ համապատասխանեցվել են նոր չափորոշիչներին:
Երևանի քաղաքապետարանը դաշտը կանոնակարգում է տնտեսվարողների հետ համագործակցելով, վերջիններիս ծանուցելով և վահանակները հեռացնելու գործում աջակցելով»: