Մրցույթ լրագրողների համար
Տնտեսական լրագրողների ակումբը՝ Modex խորհրդատվական ընկերության հետ համատեղ, CASE -Սոցիալական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի համակարգմամբ իրականացվող «Հայաստանի տնտեսական կայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, հայտարարում է լրագրողական մրցույթ։
Մրցույթի նպատակն է վերհանել ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության խոցելիության վրա՝ այդ թվում երկրի մակրոտնտեսական և ֆինանսական հատվածի, արտաքին տնտեսական հարաբերությունների, ներառյալ ապրանքների և ծառայությունների առևտրի, օտարերկրյա ներդրումների, էներգետիկ համակարգի և տնտեսության այլ հատվածների տեսանկյունից։
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների և անկախ լրագրողները։ Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2024թ-ի դեկտեմբեր-2025 թ-ի հունվար ամիսներին և լինեն մրցութային թեմայի շրջանակում։
Աշխատանքները կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 2 նյութ: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2025 թ․ հունվարի 31-ը ներառյալ:
Անվանակարգեր և մրցանակներ
Մրցույթի համար սահմանված է երեք անվանակարգ, և անկախ մեդիաձևաչափից կընտվեն լավագույն երեք նյութերը։ Նախապատվություն կտրվի այն նյութերին, որտեղ օգտագործված կլինեն ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և գործիքներ, ինֆոգրաֆիկա, գծապատկեր և այլն:
Մրցույթի համար սահմանված է երեք անվանակարգ, և անկախ մեդիաձևաչափից կընտվեն լավագույն երեք նյութերը։ Նախապատվություն կտրվի այն նյութերին, որտեղ օգտագործված կլինեն ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և գործիքներ, ինֆոգրաֆիկա, գծապատկեր և այլն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ-ի փետրվարի վերջին տասնօրյակում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել
Աննա Բաղդասարյանին` Տնտեսական լրագրողների ակումբ
Էլ․հասցե՝ [email protected] , հեռ․՝ 091-45-55-85։