Կառավարությունը մի շարք ընկերությունների արտոնություններ տվեց

Կառավարությունը մի շարք ընկերությունների արտոնություններ տվեց

Կառավարությունգերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԿՈ ՊԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շինանյութի համար նախատեսված պարկերի արտադրության համար։

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33․4 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև19-ի՝ 122 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․6 մլն դրամ:

Ներմուծման մաքսատուրքից ազատվեց նաեր «ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ-ն, որի ներդրումային ծրագրի նպատակն է զարգացնել օդային բեռնափոխադրումների ոլորտը, ինչպես նաև բեռնատար ավիացիան։  Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 5․4 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․5 մլրդ դրամի ներդրում օդանավերի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 850 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 800 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլրդ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎա հզորությամբ նավթային, 2500 կՎա հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 11․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 55 աշխատատեղ 242 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև75-ի՝ 313 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է11․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 589․6 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատեց նաեւ «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 4․2 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2․1 մլրդ դրամ, համալրող մասեր՝ 150 մլն դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 1 մլրդ դրամ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2029 թվականը նախատեսվում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․16 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ: