3 մլն դոլարի դրամաշնորհ Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար

3 մլն դոլարի դրամաշնորհ Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար

Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3 մլն դոլարի չափով դրամաշնորհային համաձայնագրի նախագծի կատարման արդյունքում կապահովվի  Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը,  դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով,  ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և  կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների թիրախային բնակչության համար:

Միաժամանակ նախագծով ՀՀ կառավարությանը վերապահված պարտավորությունների կատարման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որով 19,8 մլն դրամ է հատկացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ ապահովելու  Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորումը: