Սարիկ Մինասյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Սարիկ Մինասյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում» և լուսանկար է հրապարակել: