Sputnik Արմենիա. Երևանի «Գումի» շուկայի մսավաճառներից 8–ը ձերբակալվել են

Sputnik Արմենիա. Երևանի «Գումի» շուկայի մսավաճառներից 8–ը ձերբակալվել են
Երևանի «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8–ը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,– հայտնեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Երբ մսավաճառներն ընդվզեցին, բախում առաջացավ նրանց և ոստիկանների միջև։