Վերին Լարսը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսը փակվել է բեռնատարների համար
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: