ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կախված է փոխզիջումներից. Փաշինյան
Էներգետիկ շուկայի ստեղծման արդյունավետությունը փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ շուկայի ձևավորումը գործնականում բախվում է տարբեր դժվարությունների, սակայն համակարգված մոտեցումը և շահերի համակարգումը կօգնեն ամրապնդել էներգետիկ անվտանգությունը և արագացնել ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը։
Փաշինյանը նշել է, որ համագործակցության արդյունավետության գնահատման առանցքային սկզբունքներից մեկը մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է ԵԱՏՄ մարմիններում հայկական նախագահության առաջնահերթ ուղղություններում: